Հարցազրույց Իրակլի Յագորաշվիլիի հետ
Հարցազրույց Իրակլի Յագորաշվիլիի հետ
«Այդ ընթացքում ես հաճախել եմ Թեոդոր Հոյսի ակադեմիա (IAF) և բավականին օգտակար փորձառություն եմ ունեցել, որը, վստահ եմ, ապագայում կօգնի դիմագրավելու բազմաթիվ մարտահրավերների։ Աշխատաժողովը բաղկացած էր հետաքրքիր և, որ ավելի կարևոր է, տարբերվող գործունեությունների շարքերից։ Մասնակցելու ընթացքում ես ծանոթացա գերմանացի քաղաքական գործիչների և քաղաքականությունների հետ՝ ինչպես դաշնային, այնպես էլ տեղական մակարդակներում մասնավորապես, իմացա այն մարտահրավերների մասին, որոնց նրանք առերեսվում են, իմացա, թե ինչպես ենք նրանք ներկայացված և ինչպես են աշխատում։ Գործունեությունների ընթացքում Դյուսելդորֆում և Բեռլինում հաճելի հանդիպում ունեցա գերմանական «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ։ Բացի ակադեմիական գիտելիք ստանալուց՝ ես հանդիպեցի նաև տարբեր երկրներ և տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց հետ և ամեն օր նոր հայտնագործություններ էի կատարում։ Համոզված եմ, որ մեր միավորման միջոցով մենք կհամագործակցենք ապագայում, որպեսզի առավել տարածենք մեր դավանած արժեքներն ու Ազատությունը»։