DE

Armenia
«Անկախություն և ազատական բարեփոխումներ» գրքի շնորհանդեսը Հայաստանի ազգային գրադարանում:

‘Independence and Liberal Reforms’ book presentation in National Library of Armenia.

Մայիսի 26-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Անկախությունը և ազատական բարեփոխումները» գրքի երկու հատորների շնորհանդեսը, որը ներկայացրեց գրքի կազմողը՝ Արամ Մանուկյանը։ Գրքերում տեղ գտած հոդվածների հեղինակներն են Հայաստանի անկախացումից ի վեր ազատական բարեփոխումների իրականացման գործի հիմնական պատասխանատու անձինք։ Գրքերի հրատարակումը հնարավոր է դարձել Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի շնորհիվ։

Գիրքը նաև հնարավոր է ներբեռնել․ առաջին հատոր՝ https://is.gd/baqcYv, երկրորդ հատոր՝ https://is.gd/wW968l

 

independence_and_liberal_reforms
independence_and_liberal_reforms

Արամ Մանուկյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահն է։ ՀԱԿ-ը, լինելով լիբերալ կուսակցություն, արդեն երկար տարիներ հանդիսանում է Ֆրիդրիխ Նաումանի «հանուն ազատության» հիմնադրամի գործընկերը Հայաստանում։ Արամ Մանուկյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի համար մղվող անկախության շարժմանը, ինչպես նաև եղել է պատգամավոր 1990-1999, 2012-2017 թթ․։