Armenia
Հայաստանի վերաբերյալ ռուսաստանյան գաղութատիրության դիսկուրսը
Սույն հետազոտությունն ուսումնասիրում է քաղաքական գերիշխանության՝ Հայաստանի նեոգաղութացման և գաղութացման ժամանակակից Ռուսաստանի քաղաքականության առանձնահատուկ դեպքը և այն արդարացնելու և պաշտպանելու նպատակով կիրառվող խոսույթները։ Այս հրապարակման մեջ բերված՝ ռուս պաշտոնյաների և քարոզիչների ելույթների դիսկուրսի վերլուծությունը ցույց է տալիս, որ Կրեմլի՝ Հայաստանին վերաբերող հռետորաբանությունն ունի թե՛ գաղութացման, թե՛ նեոգաղութացման բնորոշ գծեր՝ իրենց ուրույն առանձնահատկություններով։ Այս հրապարակումը ներկայացնում է նաև առաջարկներ՝ Հայաստանում, ինչպես
նաև ավելի ընդարձակ հետխորհրդային համատեքստում ռուսաստանյան գաղութացման և նեոգաղութացման հարցը լուծելու համար։