DE

Քարտեզագրելով կանանց պատմությունները
Քարտեզագրելով կանանց պատմությունները

Mapping womens stories
© FNF South Caucasus

«Ապրում եմ առանց կարծիք, առանց որոշում, առանց ցանկության։ Ես չկամ», - ասում է ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ խոսքերն են։ Ցավոք, նա միակը չէ։ Նմանատիպ շատ պատմություններ, որ Միհր թատրոնի անդամները կարողացան դուրս բերել, ներկայացված են «Քարտեզագրելով կանանց պատմությունները» գրքույկում։

Mapping womens stories 1
© FNF South Caucasus

Ծրագիրը սկսելիս Միհր թատրոնը ցանկանում էր հասկանալ ընտանեկան բռնության հետ կապված վիճակը Հայաստանի տարբեր մասերում։ Հիմնականում դա շատ դժվար խնդիր էր, որովհետև կանայք վախենում են կիսվել իրենց պատմություններով։ Ընտանիքը համարվում է փակ կառույց, որտեղ խնդիրները լուծվում են ոչ հանրային կերպով, և, եթե նույնիսկ ինչ-որ բան դառնում է հանրային, ավանդական համայնքներում այն չի համարվում ընտանիքից դուրս լուծելու հարց, ինչն էլ բերում է նրան, որ ընտանիքից դուրս գտնվող մարդիկ դառնում են զուտ կողքից դիտողներ։ Այնքան էլ հեշտ չէր կյանքի այդ պատմությունները ցուցադրել առաջին փորձից, բայց Միհրի թիմը քայլ առ քայլ կարողացավ դա անել։ Նրանք նույնիսկ օգտագործեցին արթ թերապիայի մեթոդը, որպեսզի օգնեն զոհերին առերեսվել իրենց անցյալին և ներկային, ռեֆլիքսիայի ենթարկեն իրենց կյանքը և կարողանան նայել դեպի ապագան։ Միհր թատրոնի անդամներին հաջողվեց հավաքել Հայաստանի տարբեր անկյուններից կանանց ավելի քան քառասուն պատմություն։ Այս պատմություններից որոշները տպագրվեցին գրքույկի տեսքով 2020 թվականին։

Mapping Womens stories
© FNF South Caucasus

Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում կազմակերպվեց բազմաբնագավառային զգացական ցուցահանդես՝ ժամանակակից պարային ներկայացումներով։ Քսան օրվա ընթացքում ցուցահանդեսն ունեցավ ավելի քան 700 այցելու։ Այն հնարավորություն տվեց խոսել ընթանեկան բռնության մասին պարի միջոցով։ Ելույց ունեցողները կարողացան ցուցադրել ներկայացման միջոցով բռնության ենթարկվածների ծանր հոգեվիճակը։ Պատմությունները շատ են տարբերվում, բայց գլխավոր հերոսների դժվարին վիճակը նույնական է, բոլորն էլ բռնության են ենթարկվում։ Խնդրի բարձրաձայնումը, դրա մասին խոսելը հնարավորություն է տալիս ցույց տալ, որ այս ամենը նորմալ չէ։ Ներկայացումները և ցուցահանդեսը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ցույց տվեցին խնդիրը և հնարավորություն տվեցին մարդկանց խորհել ընտանեկան բռնության շուրջ և փորձ կատարել չլռել։

At this point you will find an external content that complements the content. You can display it with one click.

Մենք հավատում ենք, որ նման ծրագրերը քիչ-քիչ հնարավորություն կտան հասարակությանն առերեսվել ընտանեկան բռնության խնդրին և փորձ կատարել դրան վերջ դնելուն։