DE

#FEMALEFORWARDINTERNATIONAL
Դիմավորեք Եվա Թովմասյանին՝ Հայաստանից

Եվա Թովմասյան․ երազողն ու իրագործողը
Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Գերագույն դատարանի մամուլի քարտուղար դարձած մարդու իրավունքների այս ակտիվիստը պատմում է, թե ինչու է վստահ, որ անձնական օրինակը փոփոխության համար լավագույն մեխանիզմն է։

ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը հաղորդակցության հմուտ մասնագետ է։ Ունենալով մեծ փորձ քաղաքացիական հատվածում և քաղաքականության ոլորտում՝ նա բացահայտում է, թե ինչպես է ներշնչվել դառնալ քաղաքացիական ակտիվիստ և ինչու է համոզված, որ իր պարտականությունն է ներշնչանք հանդիսանալ ուրիշների համար։

Այսօր Եվան խոսում է Հայաստանի բարձրագույն դատական ատյանի անունից՝ կառավարելով հաղորդակցությունը լրագրողների հետ և մշակելով դատարանի հաղորդակցության ռազմավարությունը։ Նա նաև ժամանակ է գտնում մասնակցել վերապատրաստումների և ակտիվ է քաղաքացիական կրթությանն առնչվող զանազան նախաձեռնություններում։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Երբ փոքր էր՝ Եվան երազում էր վիրաբույժ դառնալ, բայց վախը, որ չի կարողանա հանգիստ ընտանեկան կյանք ունենալ՝ ետ պահեց նրան այդ ուղուց։ Եվան այս կարծիքը պահպանողական չի համարում․ ավելի շուտ, դա բխում է հենց իր մայրական տատի՝ մշտազբաղ բժշկի փորձից։ 2008-ի հակակառավարական ցույցերի արդյունքում, Եվան խորապես ազդվել էր այդ ժամանակ երկրում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումներից․ բանակի և քաղաքացիական անձանց միջև բախումների արդյունքում սպանվեց 10 ցուցարար։ Եվան միացավ ժողովրդավարական շարժմանն ու աստիճանաբար սկսեց հետաքրքրվել մարդու իրավունքների պաշտպանությամբ․ քաղաքականությունն սկսեց կենտրոնական դեր խաղալ նրա կյանքում։ Նրա կոչումը շատ ավելի ուժեղ գտնվեց, քան ցանկացած այլ բան, և Եվան վստահ է, որ հաճախ հենց այդպես էլ լինում է կյանքում․ որքան էլ ձգտես դառնալ ինչ-որ ուրիշ բան կամ ուրիշ մեկը՝ վաղ, թե ուշ ճիշտ ուղու վրա ես հայտվում։

«Հայաստանի գրախանութներում կապույտ ու վարդագույն գրքեր կան՝ փոքր տղաների և աղջիկների համար նախատեսված մասնագիտություններով։ Երբ դրանցից մեկը բացում ես՝ իսկական մղձավանջ է։ Ենթադրվում է, որ կանայք պիտի դառնան վարսահարդարներ, բուժքույրեր և ուսուցիչներ։ Նմանապես անընդունելի է նաև տղաներին որոշակի մասնագիտություններ վերագրելը», նկատում է Եվան։ Նա վստահ է, որ մենք ամեն օր պետք է կասկածի տակ առնենք այս կարծիքներն ու կոտրենք կարծրատիպերը։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Այս մոտեցումը որոշ չափով արտացոլված է նաև Սահմանադրական դատարանի կազմում․ այն ունի ինը դատավոր, որոնցից ութը տղամարդիկ են։ Եվան, այնուհանդերձ, նշում է, որ ինքնին դատարանի աշխատակազմը, բաժինների և բաժանմունքների վարիչները հիմնականում կանայք են։ Նա նկատում է, որ որպես կին միշտ պետք է քո ներկայության մասին իմաց տաս։

Եվան մի օրինակ է բերում․ մոտալուտ հանրային լսումների համար անհրաժեշտ էր շենքի ներսում լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Տեխնիկական հարցերը կարգավորելու նպատակով՝ ոստիկանության մի խումբ սպաներ եկան, որ խոսեն աշխատակազմի ղեկավարների հետ, ու Եվան խմբում միակ կինն էր։ Ոչ ոք նրա ձեռքը չսեղմեց։ «Տղամարդիկ միմյանց ձեռք են սեղմում ու ասում են իրենց անունները․ այդպես են ծանոթանում, դա կորպորատիվ մշակույթն է։ Ու եթե տղամարդիկ գերակշռում են հանդիպմանը, որտեղ կին է ներկա, ոչ ոք չգիտի, թե նրան ինչպես է պետք ողջունել։ Այսպիսով, ոստիկանության սպաներից ոչ ոք տեղյակ չէր արարողակարգի կանոններից ու բոլորը նախընտրեցին ինձ անտեսել։ Ես ստիպված էի նրանց տեղեկացնել, որ կարող են իմ ձեռքն էլ սեղմել և ընդունել ինձ»։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Եվան հրաժարվում է ետնաբեմում մնալ կամ անտեսված լինել։ Ասում է, որ նման իրավիճակներում միշտ արտահայտվում է։ «Ծիծաղելի է, երբ, օրինակ, սեղանի շուրջ տղամարդիկ սկսում են խոսել քաղաքականությունից ու շփում են հաստատում միայն այլ տղամարդկանց հետ։ Եթե ուզում ես խոսակցությանը մասնակցել՝ պետք է պայքարես քննարկման ու բանավեճերի ժամանակ կարծիք արտահայտելու համար։ Ես միշտ փորձում եմ դրան թեթև նայել, առանց ագրեսիայի, որովհետև այդպես ավելի հեշտ է վերաբերմունքը փոխելը»։

«Ես հրաժարվում եմ աշխարհը տեսնել որպես տղամարդկանց և կանանց աշխարհ», ասում է Եվան։ Նա ուրախ է նշել, որ այդ առումով Հայաստանը կամաց-կամաց փոխվում է։ Սակայն դեռ որոշ հարցեր մնում են։ ։ «Ցանկացած կին պետք է որոշի՝ որն է իր համար ամենալավը և ինչ հնարավորություններ ունի ինքը։ Գուցե ինչ-որ մեկը ցանկանում է տնային տնտեսուհի և մայր լինել՝ պետք է հենց այդպես էլ վարվի։ Եթե երազում ես երիտասարդ մայր լինել՝ դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Նաև ամոթալի չէ երեսնամյա երջանիկ կինը, որը ոչ ամուսին ունենալու մասին է երազում, ոչ էլ՝ երեխաներ։ Իմ երազանքն է հավաստիանալ, որ յուրաքանչյուր ոք ընտրություն ունի, ինչ ընտրություն էլ որ դա լինի։ Կանայք պետք է զինված լինեն երազելու համար անհրաժեշտ բոլոր գործիքներով և հնարավորություններով և պետք է պայքարեն, որ իրենց երազանքն իրականություն դառնա»։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Անցյալ տարի, նա հիմնականում դասընթացներ էր վարում, որոնց ընթացքում բացատրում էր ֆեմինիզմի սկզբունքներն ու հակախտրական շարժումը՝ շեշտը դնելով քաղաքական ակտիվիզմի վրա։ «Ես իմ շրջապատի մարդկանց օգնում եմ սովորել այն, ինչն ինքս սովորել եմ այլ ակտիվիստներից։ Պարտավոր ենք փոխանցել այս գիտելիքը»։

«Ինձ բնավ դուր չեն գալիս որոշ ֆեմինիստական դեբատներ, որոնք վարում են որոշ հասարակություններում, խմբերում և համայնքներում։ Եթե մի քայլ հետ անես ու շուրջդ նայես՝ կտեսնես իրավացիորեն բարկացած կանանց, որոնք փորձում են անարդարության դեմ բողոքել, սակայն արդյունքնում բղավում են դատարկության մեջ։ Երբեմն, մարդկանց ճշտում համոզելու մեր անկարողությունը հենց այս բացասական լեզվից է բխում։ Իմ դիրքորոշումն այս հարցում միշտ հետևյալն է եղել․ օրինակելի կյանք ապրել, ո՛չ թե որովհետև բացառիկ ես ու պետք է օրինակ ծառայես, այլ որովհետև կարող ես նախադեպ լինել ուրիշների համար։ Կին լինելը երկրորդական դեր չէ, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը քո փոխարեն բան պետք է լուծի, պարզապես, ինչպես ցանկացած մարդ, մենք էլ ենք օգնության դիմում։ Էմանսիպացիան մեկուսացում չէ։ Կյանքը նրբերանգներ ունի․ մենք երբեմն ուրախ ենք, երբեմն՝ բարկացած։ Բայց չպետք է վարանենք մեր երազանքներին հասնելու և մեր նպատակների համար պայքարելու ճանապարհին»։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Follow more stories on female empowerment with #FemaleForwardInternational and in our Special Focus on the website.