DE

#FEMALEFORWARDINTERNATIONAL
Եվա Թովմասյան․ երազողն ու իրագործողը

Դիմավորեք Եվա Թովմասյանին՝ Հայաստանից
Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Գերագույն դատարանի մամուլի քարտուղար դարձած մարդու իրավունքների այս ակտիվիստը պատմում է, թե ինչու է վստահ, որ անձնական օրինակը փոփոխության համար լավագույն. 

ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը հաղորդակցության հմուտ մասնագետ է։ Ունենալով մեծ փորձ քաղաքացիական հատվածում և քաղաքականության ոլորտում՝ նա բացահայտում է, թե ինչպես է ներշնչվել դառնալ քաղաքացիական ակտիվիստ և ինչու է համոզված, որ իր պարտականությունն է ներշնչանք հանդիսանալ ուրիշների համար։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Դատարանի ձայնը

Այսօր Եվան խոսում է Հայաստանի բարձրագույն դատական ատյանի անունից՝ կառավարելով հաղորդակցությունը լրագրողների հետ և մշակելով դատարանի հաղորդակցության ռազմավարությունը։ Նա նաև ժամանակ է գտնում մասնակցել վերապատրաստումների և ակտիվ է քաղաքացիական կրթությանն առնչվող զանազան նախաձեռնություններում։

Երբ փոքր էր՝ Եվան երազում էր վիրաբույժ դառնալ։ Այնուամենայնիվ, մայրը նրա համար այլ ուղի էր նախատեսել, որովհետև վստահ էր, որ բժիշկը կնոջ համար հարմար մասնագիտություն չէ․ բժիշկները նաև գիշերն են աշխատում, և Եվան չէր կարողանա ընտանիք կազմել, քանի որ միշտ զբաղված կլիներ։ Եվան այս կարծիքը պահպանողական չի համարում․ ավելի շուտ, դա բխում է հենց իր մայրական տատի՝ մշտազբաղ բժշկի փորձից։ Այնպես որ, Եվան որոշեց օտար լեզուներ ուսումնասիրել։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Այսօր Եվան խոսում է Հայաստանի բարձրագույն դատական ատյանի անունից՝ կառավարելով հաղորդակցությունը լրագրողների հետ և մշակելով դատարանի հաղորդակցության ռազմավարությունը։ Նա նաև ժամանակ է գտնում մասնակցել վերապատրաստումների և ակտիվ է քաղաքացիական կրթությանն առնչվող զանազան նախաձեռնություններում։

Երբ փոքր էր՝ Եվան երազում էր վիրաբույժ դառնալ։ Այնուամենայնիվ, մայրը նրա համար այլ ուղի էր նախատեսել, որովհետև վստահ էր, որ բժիշկը կնոջ համար հարմար մասնագիտություն չէ․ բժիշկները նաև գիշերն են աշխատում, և Եվան չէր կարողանա ընտանիք կազմել, քանի որ միշտ զբաղված կլիներ։ Եվան այս կարծիքը պահպանողական չի համարում․ ավելի շուտ, դա բխում է հենց իր մայրական տատի՝ մշտազբաղ բժշկի փորձից։ Այնպես որ, Եվան որոշեց օտար լեզուներ ուսումնասիրել։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Կանայք՝ ետնաբեմում

«Հայաստանի գրախանութներում կապույտ ու վարդագույն գրքեր կան՝ փոքր տղաների և աղջիկների համար նախատեսված մասնագիտություններով։ Երբ դրանցից մեկը բացում ես՝ իսկական մղձավանջ է։ Ենթադրվում է, որ կանայք պիտի դառնան վարսահարդարներ, բուժքույրեր և ուսուցիչներ։ Նմանապես անընդունելի է նաև տղաներին որոշակի մասնագիտություններ վերագրելը», նկատում է Եվան։ Նա վստահ է, որ մենք ամեն օր պետք է կասկածի տակ առնենք այս կարծիքներն ու կոտրենք կարծրատիպերը։

Այս մոտեցումը որոշ չափով արտացոլված է նաև Սահմանադրական դատարանի կազմում․ այն ունի ինը դատավոր, որոնցից ութը տղամարդիկ են։ Եվան, այնուհանդերձ, նշում է, որ ինքնին դատարանի աշխատակազմը, բաժինների և բաժանմունքների վարիչները հիմնականում կանայք են։ Նա նկատում է, որ որպես կին միշտ պետք է քո ներկայության մասին իմաց տաս։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Եվան մի օրինակ է բերում․ մոտալուտ հանրային լսումների համար անհրաժեշտ էր շենքի ներսում լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Տեխնիկական հարցերը կարգավորելու նպատակով՝ ոստիկանության մի խումբ սպաներ եկան, որ խոսեն աշխատակազմի ղեկավարների հետ, ու Եվան խմբում միակ կինն էր։ Ոչ ոք նրա ձեռքը չսեղմեց։ «Տղամարդիկ միմյանց ձեռք են սեղմում ու ասում են իրենց անունները․ այդպես են ծանոթանում, դա կորպորատիվ մշակույթն է։ Ու եթե տղամարդիկ գերակշռում են հանդիպմանը, որտեղ կին է ներկա, ոչ ոք չգիտի, թե նրան ինչպես է պետք ողջունել։ Այսպիսով, ոստիկանության սպաներից ոչ ոք տեղյակ չէր արարողակարգի կանոններից ու բոլորը նախընտրեցին ինձ անտեսել։ Ես ստիպված էի նրանց տեղեկացնել, որ կարող են իմ ձեռքն էլ սեղմել և ընդունել ինձ»։

Եվան հրաժարվում է ետնաբեմում մնալ կամ անտեսված լինել։ Ասում է, որ նման իրավիճակներում միշտ արտահայտվում է։ «Ծիծաղելի է, երբ, օրինակ, սեղանի շուրջ տղամարդիկ սկսում են խոսել քաղաքականությունից ու շփում են հաստատում միայն այլ տղամարդկանց հետ։ Եթե ուզում ես խոսակցությանը մասնակցել՝ պետք է պայքարես քննարկման ու բանավեճերի ժամանակ կարծիք արտահայտելու համար։ Ես միշտ փորձում եմ դրան թեթև նայել, առանց ագրեսիայի, որովհետև այդպես ավելի հեշտ է վերաբերմունքը փոխելը»։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Հայաստանը ունի կանանց ներկայացվածության որոշ չափանիշներ, բայց Եվան է՛լ ավելի լավ մոտեցում է ակնկալում․ քաջալերել շարքային կանանց մասնակցությունը։ Եթե հասարակությունը դրան հասնի՝ կանայք այլևս ետնաբեմում չեն լինի կամ չեն դառնա սոսկ պայմանական քվոտաներ լրացնելու գործիքներ։ Եթե մարդիկ անտարբեր չլինեն, ասում է Եվան, հասարակությունը համամասնորեն ներկայացված կլինի իր ողջ բազմազանությամբ։ Հենց կուսակցության մակարդակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն՝ հավասարության համար մղվող «մեծ պայքարն» այլևս գոյություն չի ունենա, որովհետև բնական անցում կլինի քաղաքացիական մասնակցությունից դեպի կուսակցական կառույցներ, և տարբեր մարդիկ կմտնեն խորհրդարան։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Երբ հրաժարվում ես աշխարհին նայել երկփեղկվածության տեսանկյունից

«Ես հրաժարվում եմ աշխարհը տեսնել որպես տղամարդկանց և կանանց աշխարհ», ասում է Եվան։ Երբ խոսք է բացվում նրա՝ որպես ներկայացուցչի դերի մասին, Եվան ակնարկում է, որ գուցե մի օր ինքը ներկայացնի իր հասարակությունը՝ փորձելով գտնել ավելի լավ լուծումներ ու որոշումներ։ Սակայն հիմա նա կենտրոնացած է իր ներկայիս պաշտոնի վրա և նաև որոշ ծրագրերի մասին է պատմում, որոնցով հպարտանում է։

Նման նախաձեռնություններից մեկն էլ Կրթական ճամբարն (Edcamp Armenia) է։ Մի օր, երբ հանգստանում էր, հանդիպեց մի ծանոթի, որը մի մեծ նախագիծ ուներ և գործընկերներ էր փնտրում։ Նրա գաղափարը հետևյալն էր․ ամբողջ երկրից հավաքել հայկական դպրոցների 500 ուսուցիչների և նրանց հետ քննարկել կրթական համակարգի արդիականացումը, կրթական ծրագրի ազատականացման հարցը, և օգնել ուսուցիչներին ու երեխաների կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ ու մեթոդաբանություն։ Եվան դա նախանշան համարեց ու միացավ նախաձեռնությանը։ Հետո համաճարակը բռնկվեց, բայց նրանց միևնույն է հաջողվեց հավաքել շուրջ 5000 մասնակից։ Ստացված արձագանքները շատ դրական էին․ ուսուցիչները նշում էին, որ իրենց համար շատ օգտակար էր հանդիպել այլ մասնագետների, սովորել գործընկերներից՝ այդպիսով բարելավելով դպրոցական կրթության գործընթացը։

Եվան նաև շատ է հպարտանում գյուղական վայրերում վարած դասընթացներով, որոնք օգնում են մարդկանց կազմակերպել և բարելավել կյանքն իրենց սեփական համայնքի ներսում։ Նա բերում է «Եվրոպան ճամպրուկում» ծրագրի օրինակը, երբ արտասահմանում բնակվող երիտասարդ հայ փորձագետները վերադառնում են Հայաստան՝ կիսվելու իրենց գիտելիքներով և փորձով, շրջելով մարզերով, հանդիպելով երիտասարդ, տեղաբնակ հայերին, որպեսզի քննարկեն հանրային ակտիվիզմն ու կրթությունը։ Շատերն են մասնակցել, հիմա ունեն սեփական նախաձեռնությունները և ակտիվորեն սեփական շրջապատում են փոփոխություններ կատարում։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Նա նաև երախտապարտ է իր նոր պաշտոնի ընձեռած կրթական հնարավորություններից, որոնք կարող են շատ խոստումնալից լինել։ Պետք է իմանա՝ ինչ ասել և ինչ՝ ոչ, ինչպես և երբ ասել։ Այդ ամենը հավասարակշռելը շատ նուրբ հարց է, երբ պետական հաստատություն ես ներկայացնում։ Դա երբեմն բարդ է և շատ գիտելիքներ է պահանջում։ Փաստաբան չէ, բայց ներկայացնում է իրավական կառույց, այնպես որ հսկայածավալ աշխատանք է պահանջվում սովորելու, քաննարկումներ անելու և օրենսդրական բառապաշարը քաղաքացիների և լրագրողների համար մատչելի դարձնելու համար։

Այն հարցին, թե արդյո՞ք ինքն էլ, շատ այլ բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց նման, արժանացել է լրատավամիջոցների անարգական պիտակներին, Եվան դա ժխտում է ծիծաղով և ասում, որ չնայած շատ փայլուն երիտասարդ հայ կանայք են պիտակավորվում սեքսիստական առումով, իր հետ նման բան երբևէ չի պատահել։ Նաև շեշտում է, որ նման պարագայում շատ կարևոր է եղածը բարձրաձայնելը։ «Քո առջև կանգնած մարդը միշտ չէ, որ ուզում է քեզ վիրավորել։ Երբեմն նրանք անկեղծորեն փորձում են քեզ հաճոյախոսել, ու դու պետք է բարեկամաբար հուշես, որ եթե իրոք ցանկանում են հաճելի մի բան ասել՝ դա պետք է վերաբերի մասնագիտական ոլորտին»։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Հայաստանը փոխվում է

Հայ հասարակությունում այս խնդիրների վերաբերյալ արդեն որոշակի ըմբռնում կա։ Սակայն փոփոխությունները թե՛ դրական են, թե՛ բացասական։ Սոցիալական մեդիայի և միջազգային ճամփորդությունների զարգացման շնորհիվ՝ ավելի շատ երիտասարդ կանայք են սկսում աչքի ընկնել ղեկավար պաշտոններում։ Եվան նշում է, որ ոչ բոլոր կանայք պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն։ «Ցանկացած կին պետք է որոշի՝ որն է իր համար ամենալավը և ինչ հնարավորություններ ունի ինքը։ Գուցե ինչ-որ մեկը ցանկանում է տնային տնտեսուհի և մայր լինել՝ պետք է հենց այդպես էլ վարվի։ Եթե երազում ես երիտասարդ մայր լինել՝ դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Նաև ամոթալի չէ երեսնամյա երջանիկ կինը, որը ոչ ամուսին ունենալու մասին է երազում, ոչ էլ՝ երեխաներ։ Իմ երազանքն է հավաստիանալ, որ յուրաքանչյուր ոք ընտրություն ունի, ինչ ընտրություն էլ որ դա լինի։ Կանայք պետք է զինված լինեն երազելու համար անհրաժեշտ բոլոր գործիքներով և հնարավորություններով և պետք է պայքարեն, որ իրենց երազանքն իրականություն դառնա»։

Կան նաև մարտահրավերներ։ Եվան քիչ հայտնի մի երևույթից է խոսում․ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներից։ Առնվազն մի տղա ունենալը «պարտադիր» է շատ հայերի համար, և այն, ինչը Եվան նկարագրում է որպես «սարսափելի երևույթ», հենց այս համոզմունքի արտացոլանքն է։ Եթե հայ ընտանիքները չեն ուզում աղջիկ երեխա ունենալ՝ դիմում են հղիության ընդհատման։ Բազմաթիվ ՀԿ-ների, ինչպես նաև նվիրյալ անհատների և քաղաքական գործիչների ջանքերի շնորհիվ՝ իրազեկվածությունը բավականին բարձրացել է, որպեսզի վստահ լինենք, որ անհրաժեշտ իրավական փոփոխություններն արդեն գործում են՝ ո՛չ միայն անմարդկային գործողությունները, այլ նաև նշմարվող ժողովրդագրական ճգնաժամը կանխելու նպատակով։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

Եվան նկատում է, որ հեշտ չէ ասել, թե ինչու է այս երևույթը տարածված Հայաստանում։ «Իմ կարծիքով, սա հայրիշխանական հասարակությունների մշակութային կարծրատիպ է։ Տղամարդիկ են ընտանիքի ժառանգներն ու «տոհմի» շարունակողները։ Ընտանիքը, որտեղ տղա երեխաներ չկան, կարող է հիասթափվել և որոշել հեռացնել իգական սեռի պտուղը։ Սա շատ ցավոտ հարց է Հայաստանում»։

Անցյալ տարի, նա հիմնականում դասընթացներ էր վարում, որոնց ընթացքում բացատրում էր ֆեմինիզմի սկզբունքներն ու հակախտրական շարժումը՝ շեշտը դնելով քաղաքական ակտիվիզմի վրա։ «Ես իմ շրջապատի մարդկանց օգնում եմ սովորել այն, ինչն ինքս սովորել եմ այլ ակտիվիստներից։ Պարտավոր ենք փոխանցել այս գիտելիքը։ Համոզված եմ նաև, որ կյանքն ինչպես որ պիտի ապրես, օրինակ է․ դա ինքնին ակտիվիզմ է։ Միշտ մասնակցիր զրույցին, անարդարություն տեսնելիս՝ բարձրաձայնիր, այլընտրանքային կարծիք առաջարկիր, հասիր օգնության, երբ տեսնում ես, որ ահաբեկում են երիտասարդ կնոջը։ Կանգնիր նրա կողքին, օգնիր հասկանալ, որ նա բավականաչափ ուժեղ է՝ իր խոսքն ասելու համար ու որ միշտ կլինեն մարդիկ, որոնք իրեն կաջակցեն»։

Eva Tovmasyan
© Friedrich Naumann Foundation for Freedom

«Ինձ բնավ դուր չեն գալիս որոշ ֆեմինիստական դեբատներ, որոնք վարում են որոշ հասարակություններում, խմբերում և համայնքներում։ Եթե մի քայլ հետ անես ու շուրջդ նայես՝ կտեսնես իրավացիորեն բարկացած կանանց, որոնք փորձում են անարդարության դեմ բողոքել, սակայն արդյունքնում բղավում են դատարկության մեջ։ Երբեմն, մարդկանց ճշտում համոզելու մեր անկարողությունը հենց այս բացասական լեզվից է բխում։ Իմ դիրքորոշումն այս հարցում միշտ հետևյալն է եղել․ օրինակելի կյանք ապրել, ո՛չ թե որովհետև բացառիկ ես ու պետք է օրինակ ծառայես, այլ որովհետև կարող ես նախադեպ լինել ուրիշների համար։ Կին լինելը երկրորդական դեր չէ, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը քո փոխարեն բան պետք է լուծի, պարզապես, ինչպես ցանկացած մարդ, մենք էլ ենք օգնության դիմում։ Էմանսիպացիան մեկուսացում չէ։ Կյանքը նրբերանգներ ունի․ մենք երբեմն ուրախ ենք, երբեմն՝ բարկացած։ Բայց չպետք է վարանենք մեր երազանքներին հասնելու և մեր նպատակների համար պայքարելու ճանապարհին»։

Իսկ որո՞նք են նրա ապագայի նպատակները։ Ծիծաղում է և ասում․ «Հայաստանի վարչապետ դառնալ։ Միշտ այսպես եմ կատակում, երբ այս հարցն են տալիս։ Հետո մի պահ կանգ եմ առնում ու ինքս ինձ հարցնում՝ իսկ ինչու՞ ոչ։ Բայց առայժմ ես հավատում եմ գաղափարներ տարածելուն, որովհետև ժամանակին ինքս եմ ազդեցություն կրել մարդկանցից, որոնք որոշել են բարձրաձայնել քաղաքացիական կրթությանը և պատասխանատվությանը վերաբերող իրենց գաղափարները։ Ինձ կյանքիս այս փուլ են հասցրել մարդիկ, որոնք եկել են իմ դպրոց ու որոշել են խոսել որպես քաղաքացի՝ մեր պարտականությունների մասին։ Այսօր, ուզում եմ լինել մեկը, ով ներշնչանք է մյուսների համար, ով մոտիվացնում է և եռանդ է հաղորդում։ Սիրում եմ իմ երկիրը, համոզված եմ, որ եթե համախմբվենք և կյանքը բարելավելու ուղղությամբ աշխատենք՝ կարող ենք որպես հասարակություն ավելի բարձր մակարդակի հասնել»։

Առաջին գալիք ծրագիրը, որը Եվայի միտքն է գալիս՝ քաղաքական գործիչների համար կարիերայի կենտրոնի ստեղծումն է։ «Սա առաջինն է, որ միտքս եկավ։ Գուցե հետևեմ ինտուիցիայիս ու սա անելիքներիս մե՞ջ ավելացնեմ», նկատում է նա։

Գուցե։ Ուրախ էի, որ օգտակար եղա։

 

Follow more stories on female empowerment with #FemaleForwardInternational and in our Special Focus on the website.